Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վարչապետը Գագիկ Ծառուկյանին «ջհանդամն» ուղարկեց

Վարչապետը Գագիկ Ծառուկյանին «ջհանդամն» ուղարկեց
03.04.2014 | 12:18

Այսօր կառավարության նիստում, երբ գյուղատնտեսության նախարարը ներկայացնում էր գյուղացիներին տրվող կառավարության օժանդակության քայլերը, Տիգրան Սարգսյանն իր վրդովմունքը հայտնեց «մեկ կոպեկ» ծախսող «բարեգործների» առնչությամբ: «Մի կոպեկ ծախսում են իրենց փիառի համար: Լավ, իրենց փիառն անում են ջհանդամ, բայց կառավարությանը խի են վարկաբեկում, որ կառավարությունը ոչ մի օգնություն գյուղացիներին չի ցուցաբերում: Սա ինչ խայտառակություն ա: Մենք պետք է ակտիվ լինենք, ծրագրերը ներկայացնենք, որ տնտեսություններն աջակցություն ստանում են: Ակնհայտ է չէ, որ մենք հարյուրապատիկ շատ ենք տալիս, քան այդ «բարեգործները», որ գիշեր-ցերեկ իրենց փիառի մասին են մտածում»,- զայրացած նշեց վարչապետը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ